3 փետրվար, 2016 16:31

Ազատ գետի անազատ ապագան. մաս 1

Կառավարությունը նախատեսում է Ազատ գետից 27-28 կմ երկարությամբ խողովակաշար կառուցել և ոռոգել Արարատի մարզի 12 համայնքների հողատարածքներ: Բնապահպաններն ու Գառնիի բնակիչները պայքարում են գետի ազատ հոսքի համար, քանի որ համոզված են՝ նախագիծը կջրազրկի Ազատ գետը և բնապահպանական աղետի կհանգեցնի Գառնիի կիրճում և հարակից տարածքում: