9 փետրվար, 2016 15:09

Ի՞նչն է ձեզ համար շատ կարևոր

«Կյանքում ձեզ համար ի՞նչն է շատ կարևոր». Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների 98 տոկոսի համար շատ կարևոր է ընտանիքը, 97 տոկոսի համար՝ խաղաղությունը, իսկ 88 տոկոսի համար՝ աշխատանքը: «Ինձ համար կարևոր է հարուստ լինելը» պնդման հետ լիովին համաձայն է Հայաստանում հարցվածների միայն 17%-ը, այսինքն՝ ընդամենը յուրաքանչյուր 6-րդը: