10 փետրվար, 2016 10:33

Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

Zinvorner2Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- ասված է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:

19-ամյա Ազիզ Բաքոյանը զորամասի տարածքը լքել էր փետրվարի 6-ի երեկոյան: Նրա անհետանալու մասին տեղեկատվությունը հայտնի էր դարձել երեկ:

Ազիզ Բաքոյանը մեկ տարվա զինծառայող է: