10 փետրվար, 2016 16:39

Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

g_image1 Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ միջնորդների հետ, Երևան, 2015թ. հոկտեմբերի 26:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի նպատակը Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելն է:

Նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների հետ:

Էդվարդ Նալբանդյանի վերջին հանդիպումը ԵԱՀԿ միջնորդների հետ կայացել էր Երևանում անցած տարվա հոկտեմբերին: