10 փետրվար, 2016 15:51

ԱՄՆ-ում չեն բացառում 2016թ. ԼՂ հակամարտության սրման հնարավորությունը

Worldwide-Threats02092016_w540ԱՄՆ հետախուզությունում 2016թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հնարավորություն են տեսում:

Փետրվարի 9-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առջև ներկայացրել է ԱՄՆ հետախուզական համայնքի` համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ամենամյա գնահատականը:

Զեկույցում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մասնավորապես ասված է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանի շուրջ լարվածությունը 2015թ. շարունակել է բարձր մնալ: Բաքվի կողմից ռազմական կայուն ներուժի ամրապնդումը, զուգորդված Ադրբեջանում տնտեսական պայմանների վատթարացմամբ, մեծացնում է հավանականությունը, որ հակամարտությունը 2016թ. կսրվի: Ադրբեջանի ցանկության բացակայությունը` հրապարակայնորեն հրաժարվելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից, և Հայաստանի դժկամությունը` հրաժարվելու իր կողմից վերահսկվող տարածքից, կշարունակի բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»: