12 փետրվար, 2016 12:18

Փետրվարի 12. Սերժ Սարգսյանի ելույթից մեկ տարի անց

Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ունեցավ իր սկանդալային ելույթը՝ ուղղված ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այդ ելույթը գլխիվայր շուռ տվեց քաղաքական գործընթացների տրամաբանությունը և ուժերի դասավորությունը։ Սերժ Սարգսյանը հաղթահարեց իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գլխավոր խոչընդոտը: