12 փետրվար, 2016 17:55

Երևան-Պրահա չվերթը կվերագործարկվի մայիսից

275_CzechAirlines_1269523054«Չեխական ավիաուղիները» Երևան-Պրահա չվերթը կվերագործարկի այս տարվա մայիսից: Այս մասին, ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ասել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահակյանի հետ հանդիպմանը:

Մլադեկը նշել է, որ 2016թ. մայիսից շաբաթական կիրականացվի 2-3 թռիչք:

«Չեխական ավիաուղիներ»-ը 2015թ. դեկտեմբերի 13-ից ժամանակավոր վերամեկնարկել էր Երևան-Պրահա չվերթները` Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների կապակցությամբ:

Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են նաև չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

Հովիկ Աբրահամյանը և Յան Մլադեկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին: Մլադեկը նշել է, որ Չեխիան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ու վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին: