17 փետրվար, 2016 15:54

Արևից օգտվելը կթույլատրեն օրենքով

Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում: Փոփոխություններով յուրաքանչյուր քաղաքացի կարող է, օրինակ, իր տան տանիքին տեղադրել արևային պանել, արտադրել էլեկտրաէներգիա, սպառել այն, իսկ ավելցուկը հեշտությամբ վաճառել ընդհանուր էներգացանցին: Օրենքի փոփոխությունների նպատակներից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: