17 փետրվար, 2016 14:59

Զինված հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկը հացադուլ է հայտարարել

TH_Nubarashen2015թ. նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված զինված հանցախմբի գործով կալնավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլ է սկսել: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով` Մարտիրոսյանը բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի դեմ:

Հացադուլ հայտարարած Մարտիրոսյանի վիճակը ներկայում գնահատվում է բավարար, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց Գոռ Ղլեչյանը:

2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Երևանում «հանցավոր խմբակցություն» է վնասազերծել, որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Այս գործով ձերբակալվածների թիվը մի քանի տասնյակ է: Ձերբակալվածների մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը: