18 փետրվար, 2016 11:46

Միամիտ լոռեցին և խարդախը

Սանահինցի Արծրուն Մոսինյանը իրավական գիտելիքների պակասի պատճառով նոտարական գրասենյակում ստորագրում է փաստաթուղթ, որով ընդունում է Ռայա Սոֆյանին 600 000 դրամ իր պարտքը: Մեկնելով Ռուսաստան՝ նա կնոջ միջոցով պարկեշտորեն այդ գումարն ուղարկում է պարտատիրոջը, սակայն պարտքի վերադարձը չի ամրագրում պատշաճ կերպով: Մի քանի տարի անց պարտատերը դատական ակտով պահանջում է պարտքը և ԴԱՀԿ-ի միջոցով ամբողջությամբ փորձում կրկին գանձել արդեն մարված պարտքը: