19 փետրվար, 2016 15:09

Մեծ համայնքները կուտե՞ն փոքրերին

Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջանին միավորված վեց գյուղերի բնակիչներից շատերը դժգոհ են խոշորացումից։  Տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարծում է, որ խնդիրներ չեն ծագի։ Մինչդեռ այս մարզում աշխատող Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Վարազդատ Կարապետյանը մի շարք մտահոգություններ ունի և կարծում է, որ  խոշորացման արդյունքում մեծ համայնքներն ուտելու են փոքրերին։