25 փետրվար, 2016 13:10

Գիշերօթիկի տնօրենը նախընտրում է հարազատներին ու բարեկամներին

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նորանշանակ տնօրեն Մարինե Գալստյանը աշխատանքից հեռացրել է քառասունից ավելի աշխատակիցների: Նրանցից միայն չորսն են պայքարում իրենց աշխատանքային իրավունքի համար՝ պնդելով, որ նոր տնօրենը աշխատանքի է ընդունել իր ոչ մասնագետ բարեկամներին ու հարազատներին: