29 փետրվար, 2016 11:59

Վոլոդյա Ավետիսյանը պատժելու է «դավաճան» փաստաբանին

Ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը վերջերս խոստովանել է, որ Ավետիսյանի գործը չի ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բաց թողնելով ժամկետը: Վոլոդյայի ընտանիքի անդամները և ազատամարտիկները արդեն նախկին փաստաբանից պահանջում են հստակեցնել՝ արդյոք իշխանությունների կողմից նրա վրա ճնշում է եղել: Հակառակ դեպքում նրանք պատրաստվում են պայքարել Զաքարյանին արտոնագրից զրկելու համար: