3 մարտ, 2016 12:11

Շիրակի և Արագածոտնի նոր մարզպետները նշանակվեցին

80712 Լուսանկարում` Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Կառավարությունը մարտի 3-ի նիստին հաստատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանին և Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին նշանակելու որոշումները:

Փետրվարի 24-ին Հանրապետական կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Շիրակի և Արագածոտնի մարզերի ղեկավարումը պետք է հանձնվեր ՀՅԴ-ին:

Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին փետրվարի 25-ին: