4 մարտ, 2016 15:37

Օբաման պետք է առաջատար դեր ստանձնի ԼՂ խնդրի լուծման հարցում. Washington Times

Sargsyan Washington Միջուկային անվտանգության հարցերով առաջին գագաթաժողովը կայացել է Վաշինգտոնում 2010թ. ապրիլի 12–13-ը:

Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հյուրընկալելու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցող առաջնորդների թվում լինելու են նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահները, Washington Times-ում գրում է Caspian Group Holdings ընկերության գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին:

«Թեև կարևոր է, որ աշխարհի առաջնորդները պայմանավորվածության հասնեն այն հարցի շուրջ, որ միջուկային զենքը չընկնի վտարանդի երկրների կամ ահաբեկիչների ձեռքը, սակայն Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ներկայությունը ԱՄՆ-ի նախագահին պատմական հնարավորություն է տալիս՝ առաջատար դեր ստանձնել Խորհրդային կայսրության փլուզումից մնացած ամենախճճված հակամարտություններից մեկի կարգավորման հարցում»,- գրում է հեղինակը:

«Մոսկվան, Հայաստանին ցուցաբերելով ռազմական աջակցություն, նպաստում է հակամարտության ձգձգմանը, Վաշինգտոնն էլ շատ է ներգրավված մերձավորարևելյան զարգացումներում՝ Երևանի և Բաքվի միջև հարատև խաղաղություն հաստատելու համար»,- գրում է Ռոբ Սոբհանին:

Caspian Group Holdings-ի տնօրենը կարծում է, որ Օբաման պետք է համոզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որ ԱՄՆ-ը երես չի թեքի նրանցից. իրագործելի լուծումը կարող է բավարարել երկու կողմերին: