8 մարտ, 2016 17:35

Ինչու «խուլիգան» կնոջը չեն ձերբակալում

Սուսաննա Բարոյանը Ստեփանավանի ոստիկանության վեց տարվա անգործության դեմ որոշել է պայքարել յուրատեսակ ձևով: Նա միտումնավոր կոտրել է խանութներից մեկի ապակիները, որպեսզի իրեն ձերբակալեն և ինքը հնարավորություն ստանա բարձրաձայնելու որդուն վերաբերող կոծկվող քրեական գործի մասին: Խիզախ կնոջը չեն ձերբակալում, քանի որ շատ պաշտոնյաներ կարող են տուժել ավելորդ աղմուկից: