10 մարտ, 2016 11:37

Վանաձորյան փոքր բիզնեսի անհասկանալի հարկերը

Վանաձորցի Շահեն Սերոբյանը «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ից շահել է 2 մլն դրամ իր փոքրիկ բիզնեսի համար: Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ նրա սուրճ-քաղցրավենիքի կետը բացվել է: Սա նրան հույս էր ներշնչել, որ կարող է մնալ ծննդավայր Վանաձորում և այլևս չգնալ Ռուսաստան փող վաստակելու: Սերոբյանը չի հասկանում, թե ինչու դեռ բիզնեսը չաշխատած՝ ինքը պետք է հարկեր վճարի: