17 մարտ, 2016 14:00

Հոսանքազրկված մանուկները

Արդեն երեք ամիս է, ինչ Երևանում բնակվող Անահիտ Գասպարյանի ընտանիքը, այդ թվում՝  երկու անչափահաս երեխաները, զրկված են էլեկտրամատակարարումից: Պատճառը Անահիտի ամուսնու եղբոր նամակն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) առ այն, որ նա այդ տնից 18 տոկոս փայաբաժին ունի: