18 մարտ, 2016 19:05

Տանիք կունենա 22 ընտանիք. #SOSGyumri-ին հաջողվել է ավելին

#SOSGyumri նախաձեռնությունը երկու ամիս առաջ նախատեսում էր դրամահավաքի միջոցով Գյումրիի 13 անօթևան ընտանիքների համար բնակարան գնել: Նախաձեռնությանը հաջողվել է ավելին. հավաքվել է 22 բնակարանի գումար: Վերջին տասը բնակարանի գումարն անձամբ նվիրաբերել է գործարար Սամվել Կարապետյանը: