20 մարտ, 2016 21:06

Վաղ հղիության վտանգների շուրջ

Դեռահասության տարիքում ծննդաբերությունը դեռևս մնում է մայրական և մանկական մահացության, ինչպես նաև անառողջության և աղքատության  խոշոր պատճառներից մեկը: 2014-ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն: Նույն տարում գրանցվել է 16-19 տարեկան տղաների 68, աղջիկների՝ 1 118 ամուսնություն:

Ամեն տարի աշխարհում ավելի քան 135 միլիոն կին է ծննդաբերում, նրանցից 16 միլիոնը՝ 15-19 տարեկան, 1 միլիոնը՝ 15 տարեկանից ցածր: Զարգացող երկրներում դեռահասների 90%-ի ծննդաբերությունը տեղի է ունենում ամուսնության ընթացքում:

Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում աղջիկների 30%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը, շուրջ 14%-ը՝ մինչև 15 տարեկանը: Հայաստանում 16-19 տարեկան կանանց ամուսնությունը 2014-ին կազմել է ընդհանուրի 6%-ը:

Աշխարհում օրական 830 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության հետ կապված խնդիրների պատճառով: Զարգացող երկրներում այս մահերը վերարտադրողական տարիքի կանանց մոտ երկրորդ տեղում են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից հետո:

Հայաստանում 2014-ին գրանցվել է հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի հետ կապված 8 մահվան դեպք՝ 15-49 տարեկան կանանց դեպքերի 1,4%-ը: 20 տարի առաջ՝ 1995-ին, գրանցվել է մահվան 17 դեպք:

Դեռահասության տարիքում ծննդաբերությունը դեռևս մնում է մայրական և մանկական մահացության, ինչպես նաև անառողջության և աղքատության  խոշոր պատճառներից մեկը:

Կյանքի առաջին ամսում նորածնային մահերը դեռահաս մոր դեպքում 50-100%-ով ավելի հաճախ են, քան ավելի մեծ տարիքի մայրերի դեպքում, և, որքան երիտասարդ է մայրը, այնքան այդ ռիսկն ավելի մեծ է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ այն նորածինները, որոնց մայրը դեռահաս է, մահանալու ավելի մեծ ռիսկի տակ են, քան 20-24 տարեկան մայր ունեցողները:

Կյանքի առաջին ամսում նորածնային մահերը դեռահաս մոր դեպքում 50-100%-ով ավելի հաճախ են, քան ավելի մեծ տարիքի մայրերի դեպքում, և, որքան երիտասարդ է մայրը, այնքան այդ ռիսկն ավելի մեծ է:

2014-ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն: Նույն տարում գրանցվել է 16-19 տարեկան տղաների 68, աղջիկների՝ 1 118 ամուսնություն:

Հայաստանում նկատվում է 16-19 տարեկան աղջիկների ամուսնությունների թվի հստակ նվազում` 2014-ին 2004-ի համեմատ՝ 52%-ով:

Screenshot 2016-03-20 20.57.462004-ից ի վեր նվազման միտում ունի նաև մինչև 20 տարեկանը ծննդաբերած կանանց երեխաների թիվը. եթե 2004-ին այն կազմել է ծնվածների 12,6%-ը, ապա 2014-ին՝ 5,1%-ը:

Վաղ հղիությունները և վատ վերարտադրողական հետևանքները կանխելու համար ԱՀԿ-ն առաջարկում է

  • կրճատել մինչև 18 տարեկանների ամուսնությունները,
  • աջակցության և ըմբռնման հիմա վրա կրճատել մինչև 20 տարեկանների հղիությունը,
  • կրճատել դեռասասների շրջանում ոչ ապահով աբորտները:
Աշխարհում տարեկան իրականացվում է շուրջ 22 միլիոն անապահով աբորտ` 3 միլիոնը՝ 15-19 տարեկանների շրջանում, ինչը հանգեցնում է մայրական մահացության կամ երկարատև առողջական խնդիրների:Screenshot 2016-03-20 20.57.52

Աղբյուրներ՝

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, armstat.am

ՀՀ առողջապահության նախարարություն, moh.am

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ Հայաստան, unfpa.am

World Health Organization, who.int

Լիլիթ Աբովյան