20 մարտ, 2016 18:26

Երևանից Չորաթան՝ հատուկ առաքելությամբ

Մարգարիտա Խամոյանը արդեն յոթ ամիս է՝ ապրում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Նա «Կրթություն Հայաստան» ծրագիրի աշխատակիցներից է, ով երկու տարի պետք է աշխատի Չորաթանի միջնակարգ դպրոցում: Մարգարիտան անգլերենի միակ ուսուցչուհին է: Նա պատմում է գյուղի առավելությունների, իր ծրագրի և նպատակների մասին: