21 մարտ, 2016 12:41

Հալեպում սիրիական բանակի հայազգի զինվոր է զոհվել

12063851_816055735163121_1678781721619715608_nՄարտի 20-ին Հալեպում «Իսլամական պետություն» խմբավորման հետ բախումների ընթացքում զոհվել է ազգությամբ հայ, սիրիական բանակի զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

«Գանձասար»-ը նշում է, որ «Իսլամական պետության» զինյալները փորձել են ներթափանցել Հալեպի արդյունաբերական շրջան` Շեյխ Նաջար, սակայն սիրիական բանակը հետ է մղել հարձակումը` տալով զոհեր:

***

Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազ. մարդ, միլիոնավոր սիրիացիներ դարձել են փախստական:

Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում: