22 մարտ, 2016 13:52

Ծիրանը կարող է դանդաղեցնել գյուղոլորտի աճը 2016թ.

 

ApricotՎերջին մի քանի օրերի ցրտահարությունները լուրջ վնաս են հասցրել Արարատյան դաշտի ծիրանի այգիներին: Թե որքան է վնասի իրական չափը, առայժմ պաշտոնական գնահատականներ չկան: Բացի այն, որ Ծիրանը համարվում է հայկական միրգ՝ fructus armenicus և Հայաստանի յուրատեսակ այցեքարտն է դարձել, այն նաև լուրջ կշիռ ունի Հայաստանում արտադրվող պտուղների շարքում. ծիրանի արտադրությունը կազմում է պտուղների ընդհանուր արտադրության ավելի քան 28 տոկոսը:

Ծիրանն ապահովում է Հայաստանի արտահանման միջինը մոտ 1 տոկոսը: Մարտի 18-20 տեղի ունեցած ցրտահարությունը հիմնականում վնաս է հասցրել Արարատի, Արմավիրի մարզերին, որտեղ և կենտրոնացած են կորիզավոր պտղատեսակների, մասնավորապես ծիրանի այգիները:

2009թ. Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսության հիմնական շարժող ուժը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը: Չնայած վերջինս գրանցում է զգալի աճ՝ 2016թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրեթե 76 տոկոս աճ,   գյուղատնտեսության  համար ոչ բարենպաստ պայմաններ են ձևավորվում:  Screenshot 2016-03-22 13.50.02

Ծիրանը Հայաստանում արտադրված պտղի ավելի քան 28 տոկոսն է կազմում: Գյուղնախարարության օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2015թ. արտադրվել է 377 հազար տոննա պտուղ՝ նախորդ տարվա 291 հազար տոննայի դիմաց, որից՝ 106 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա 16 հազար տոննայի դիմաց: Ծիրանի բարձր բերք է ստացվել հատկապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի այգիներից: Այսինքն ծիրանի արտադրության ծավալները 2015թ. 2014թ. համեմատ ավելացել է գրեթե 7 անգամ:

2015 թ. հանրապետությունից արտահանվել է 35 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, որից` 21,3 հազ. տոննա ծիրան, նախորդ տարվա 1,7 հազար տոննայի փոխարեն: Աճը տպավորիչ է, սակայն պետք է հաշվի առնել 2014թ. մարտին տեղի ունեցած ցրտահարությունը, որը մեծ վնաս պատճառեց հենց կորիզավոր պտղատեսակներին: Իսկ եթե համեմատենք 2013թ. արտահանված ծիրանի ծավալների հետ, ապա արտահանումը նվազել է. 2013թ. արտահանվել է 23 հազար տոննա ՝ 2015-ից 8 տոկոսով պակաս:

Ծիրանի առատ բերքը և մի շարք այլ գործոններ նպաստել են երկրի տնտեսական ակտիվության մեջ գյուղատնտեսության ոլորտի մասնակցության ավելացմանը. 2015 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլն դրամ, որը 11,4 տոկոսով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը: Արդյունքում վերջինս ապահովել է 2015թ. 3,1 տոկոս տնտեսական աճի 2,1 տոկոսը:

2016թ. հնարավոր է գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերի նվազեցում, և այդ պարագայում  կարելի է ակնկալել, որ տնտեսական աճին կնպաստի միայն հանքարդյունաբերությունը:
Սակայն վերջին ցրտահարությունը կարող է իր  ազդեցությունը ունենալ հատկապես այս տարվա պտուղ և հատապտղի արտադրության ծավալների վրա: Գյուղնախարարությունը դեռևս չի ներկայացրել իր վերջնական գնահատականը կրած վնասի վերաբերյալ, սակայն հիմնականում տուժել են Արմավիրի, Արարատի մարզերը:

2016թ. հնարավոր է գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերի նվազեցում, և այդ պարագայում  կարելի է ակնկալել, որ տնտեսական աճին կնպաստի միայն հանքարդյունաբերությունը: Հետեևաբար այս տարի կարող է իրականանալ կառավարության, Համաշխարհային բանկի, Կենտրոնական բանկի կանխատեսված ցածր տնտեսական աճը: Ավելին, հնարավոր է իրականանա ԿԲ վատագույն սցենարը, և ունենանք ընդամենը 1,5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում կապահովվի հանքարդյունաբերության հաշվին:

Ինչևիցե, այս ամենը կարող է նաև դրական հետևանքներ ունենալ. եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ի վիճակի կլինենք 2017թ. ապահովել  «զգալի» տնտեսական աճ գյուղատնտեսության հաշվին:

Ենոք Հակոբյան