23 մարտ, 2016 16:11

Բրյուսելում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանություն

BELGIUM-UNREST-BLASTԲելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` Բրյուսելում երեկ իրականացված պայթյունների հետևանքով այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:

Posted by Armenian Embassy in Belgium / Mission to the EU on Wednesday, March 23, 2016

Մարտի 22-ին Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում որոտացել էր երկու հուժկու պայթյուն: Ավելի ուշ պայթյուն էր որոտացել նաև Բրյուսելի մետրոյի «Մաալբեկ» կայարանում, որի մոտակայքում գտնվում են Եվրամիության կառույցները: Պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան երեք տասնյակ մարդ:

Հարձակումների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»: