28 մարտ, 2016 14:54

Հայաստանը ողջունում է Պալմիրայի ազատագրումը

gDOzgZc96XgB9WWoHlCcsQՀայաստանի արտգործնախարարությունը ողջունում է Պալմիրայի ազատագրումը:

«Ողջունում ենք #Պալմիրա|յի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի։ #Սիրիա»,- ասված է ՀՀ արտգործնախարարության` Թվիթերում արված գրառման մեջ:

***

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2015թ. մայիսին՝ սպանելով ավելի քան 400 խաղաղ բնակչի:

Մարտի 27-ին հայտարարվեց Պալմիրայի համար մղված մարտերի ավարտի և քաղաքի՝ կառավարական ուժերի ու «Անապատի բազեներ» աշխարհազորի լիակատար վերահսկողության տակ անցնելու մասին:

Տասն ամիսների ընթացքում ահաբեկիչները ոչնչացրել են հնագույն բազմաթիվ հուշարձաններ, որոնք համաշխարհային ժառանգության օբյեկտներ էին: