30 մարտ, 2016 19:16

Յոթ անգամ ԱՄՆ-ում, բայց ոչ Սպիտակ տանը

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է: Նախագահի կարգավիճակում յոթերորդ անգամ ԱՄՆ-ում հյուրընկալված Սերժ Սարգսյանին երբևէ չի հաջողվել մուտք գործել Սպիտակ տուն: Այս այցի ընթացքում նա ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), վկայակոչել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին, որը դասավանդում է MIT-ում: