30 մարտ, 2016 19:21

Դանակի երեսուն հարված՝ կնոջը․ դատը շարունակվում է

Մարտի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արտակ Առաքելյանի գործով դատական նիստը։ Արտակ Առաքելյանը մեղադրվում է իր կնոջ՝ Հեղինե Դարբազյանի սպանության մեջ։ Նա կտրել է նախկին կնոջ կոկորդը, այնուհետև դանակով հասցրել երեսուն հարված։ Նիստի ընթացքում ցուցմունք տվեց նրա որդին՝ Կարեն Առաքելյանը։ Դատական նիստը հետաձգվեց մեղադրող կողմի պաշտպանի՝ հարազատի մահվան հետ կապված անձնական պատճառով։ Դատական նիստը կշարունակվի ապրիլի 18-ին։