31 մարտ, 2016 17:56

Մանկատան երեխաներին բուժում են ձիերը

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը ապրում է մոտ 240 երեխա: Մասնագետների համաձայնության արդյունքում երեխաները մասնակցում են տարբեր թերապիաների, այդ թվում՝ հիպոթերապիայի: Ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու համար մանկատունը ցանկանում է ձեռք բերել կառք, ինչին օգնում է «Այո» բարեգործական կազմակերպությունը: