31 մարտ, 2016 12:51

ՀՀ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

investigative-committee-e1439902044509Մարտի 30-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված:

Սարգիս Մանուկյանը Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):