31 մարտ, 2016 11:32

Առաջնագծում զինծառայող է վիրավորվել

tavush-region-borderՊաշտպանական գծի առաջնագծում մարտի 30-ին վիրավորվել է ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

19-ամյա Դավիթ Գրիգորյանը Տավուշի մարզից է:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զինծառայողի առողջական վիճակում դրական միտումներ կան: