31 մարտ, 2016 11:40

Թուրքիան սպանում է Սիրիայի հետ սահմանը հատող փախստականներին. The Times

The Times RefugeesԹուրքիայի սահմանապահ ուժերը սպանում են փախստականներին, որոնք փորձում են հատել երկրի սահմանը Սիրիայի կողմից, գրել է The Times բրիտանական պարբերականը:

«Թուրք սահմանապահները կրակում են փախստականների վրա, որոնք մազապուրծ են լինում Սիրիայում քաղաքացիական պատերազմից»,- գրում է թերթը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբին:

«16 ներգաղթյալ, այդ թվում՝ երեք երեխա, սպանվել են վերջին չորս ամիսներին»,- այսպիսի է տվյալներ է բերում The Times-ը:

Հղում անելով ներգաղթյալների ապօրինի տեղափոխությամբ զբաղվող մաքսանենգի՝ թերթը նշում է, որ իրականում սպանվածների թիվն ավելի մեծ է:

Պարբերականի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին սիրիա-թուրքական սահմանի արևելյան հատվածում՝ Ռաս ալ-Այնում, սպանվել է մի տղամարդ երեխայի հետ: Մարտի 5-ին արևմտյան հատվածում սպանվել է երկու ներգաղթյալ:

Նույն մաքսանենգի խոսքով՝ փախստականները շարունակում են հատել սահմանը, սակայն այժմ «ցանկանում են կամ սպանվել, կամ գերի ընկնել»:

«Թուրքիան համարվում է «անվտանգ երրորդ երկիր», ինչը ենթադրում է, որփախստականները կարող են այնտեղ վերադարձվել առանց հետապդնումների ենթարկվելու վախի, սակայն այս մահերը կասկածի տակ են դնում ԵՄ-Թուրքիա միգրացիոն ճգնաժամի շուրջ կայացրած համաձայնությունը»,- եզրափակում է The Times-ը: