1 ապրիլ, 2016 16:14

Ռուս զբոսաշրջիկները սկսել են սիրել Հայաստանը

Ռուսական «Կոմերսանտ» թերթն օրերս գրել էր, որ ռուս զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան աճել է շուրջ 50 տոկոսով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում է, որ դա տեսանելի է, սակայն առայժմ վիճակագրական տվյալներ չկան։ Ապրեսյանը խոսում է ռուս զբոսաշրջիկների կեցության ու ժամանցի մասին։