4 ապրիլ, 2016 21:11

Ապրիլի 1-4. կորուստները թվերով

Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը ապրիլի 4-ի երեկոյան Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսին ներկայացրեց Արցախի և Ադրբեջանի մարդկային և ռազմական կորուստները՝ ապրիլի 1-4-ը ընկած հատվածում՝ ռազմական գործողությունների ընթացքում: Ասուլիսին ներկա էին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը: