4 ապրիլ, 2016 15:16
Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ-ն. Սերժ Սարգսյան
ընդհուպ մինչև պատերազմ, ասել է Սերժ Սարգսյանը
4 ապրիլ, 2016 16:39
Մոսկվան ոչ նպատակահարմար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսին: Լավրովի համոզմամբ՝ ձևաչափի փոփոխությունը կարող է բարդացնել հակամարտության կարգավորման հետագա գործընթացը:
ՌԴ արտգործնախարարը նաև մատնանշել է մի շարք երկրների փորձերը՝ խաթարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
«Նման փորձեր կան: Կարող ենք փաստել, որ կան փորձեր այն կողմերից, որոնց դուր չեն գալիս ԼՂ կարգավորման հիմնարար մոտեցումները, մոտեցումներ, որոնք ամրագրված են բազմաթիվ փաստաթղթերում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այդ թվում այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել ամենաբարձր մակարդակով՝ երեք երկրների նախագահների կողմից և ենթադրում են ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ, քաղաքական կարգավորում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չխափանել Մինսկի խմբի համանախագահների դերը և չփորձել հօդս ցնդեցնել այդ դերը, այն աշխատանքը, որը շատ կարևոր նշանակություն ունի և որն իրականացրել են համանախագահները կողմերի հետ վերջին տասը տարիներին, քանի որ այդ ջանքերը համանախագահների ռուս-ամերիկա-ֆրանսիական աշխատանքի շրջանակներից դուրս հանելու ցանկացած գաղափար կարող է օգտագործվել նրանց կողմից, ովքեր կցանկանային եթե ոչ վերջնականապես խաթարել գործընթացը, ապա առնվազն լրջորեն խոչընդոտել և բարդացնել այն»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կդադարեցնի միջամտությունը հարևան պետությունների ներքին գործերին:
«Չեմ կարող դատել, թե ինչ դեր է խաղացել Անկարան ԼՂ-ի հարցում, սակայն կարող եմ վստահ հայտարարել, որ բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի համար, ճիշտ կլինի դադարեցնել աջակցությունն ահաբեկչությանը»,- նշել է Լավրովը: