4 ապրիլ, 2016 12:05

Ռոբերտ Քոչարյանը մշտական կապի մեջ է Բակո Սահակյանի հետ

robert kocharyan sssՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Այս մասին ասված է ՀՀ երկրորդն նախագահի գրասնեյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրությա ն մեջ:

«Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե´ ԼՂՀ իշխանությունները, թե´ բնակչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: