5 ապրիլ, 2016 12:36

Լավրովն ու Քերին հեռախոսով քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

John Kerry and  Sergei Lavrov  in MoscowԱպրիլի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում դիմակայության լարվածության կապակցությամբ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վռճական կոչը. ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:-

Լավրովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղորդների» ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սրելու ուղղությամբ»:

ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

Ապրիլի 4-ին ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Քերին և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ շփման գծում լարվածության աճը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են արել «վերսկսել կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ հովանու ներքո»:

Թոները վկայակոչել է պետքարտուղարի ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա դատապարտել էր բռնությունը:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խուսափել լարվածության հետագա սրումից»,- հայտարարել է Թոները: