5 ապրիլ, 2016 15:08

Մարգվելաշվիլին ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման կոչ է անում

MargvelashviliՎրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը:

«Կովկասյան տարածաշրջանի մեր հարևաններին հաստատակամորեն կոչ եմ անում հնարավորին շատ ջանքեր գործադրել լարվածությունը խախաղ հանգուցալուծելու համար»,- «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին:

«Անհրաժեշտ է չեզոքացնել հակամարտությունն ու լարվածությունը՝ դիվանագիտական աղբյուրների և միջոցների առավելագույն կիրառմամբ, ինչպես նաև միջազգային հանրության գործուն ներգրավմամբ»,- նշել է Մարգվելաշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել էր, որ հնարավորության դեպքում Վրաստանը պետք է միջնորդի դեր ստանձնի:

«Մենք այն երկրներից մեկն ենք, որը երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունի,- ասել էր Կապանաձեն:

Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել էր, որ  Հայաստանը և Ադրբեջանը որևէ խնդրանքով վրացական կողմին չեն դիմել: