6 ապրիլ, 2016 18:31

Կենտրոնական հոսպիտալում վիրավորների թիվը հասել է 30-ի

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում ներկայում 30 վիրավոր կա, լրագրողներին հայտնել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Նրանցից հինգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հինգը՝ «կայուն ծանր» վիճակում։ Մյուս քսան վիրավորների վիճակը հոսպիտալի պետը բնորոշում է «միջին ծանրության եւ բավարարին մոտ»։