6 ապրիլ, 2016 15:32

40կմ/ժ-ի համար պայքարը դեռ առջևում է

Փաստաբան Ռուզաննա Ազրոյանին հաջողվել է ստանալ Վարչական դատարանի ակտը 40կմ/ժ նշանի հակաօրինական լինելու մասին: Սակայն բուն պայքարը, որ նշանները պետք է տեղադրվեն օրենքով, առջևում է: Ճանապարհային ոստիկանությունը դատական հինգ նիստերից և ոչ մեկին չի ներկայացել, իսկ հիմա պնդում է, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու: Ռուզաննա Ազրոյանն ասում է, որ պայքարելու է օրենքի գերակայության, այլ ոչ թե այս կամ այն նշանի լինել-չլինելու համար: