7 ապրիլ, 2016 13:37

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է ԼՂ հակամարտությունում Հայաստանի կողմն անցնելու մեջ

Erdogan Russia NKԱպրիլի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի կողմն անցնելու համար՝ ասելով, որ Մոսկվան միջամտում է ԼՂ հակամարտությանը «ճիշտ այնպես, ինչպես Սիրիայում և Ուկրաինայում»:

Էրդողանը մեղադրել է նաև Հայաստանին՝ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ հրադադարը չպահպանելու մեջ:

«Հուսամ՝ Հայաստանը կընդօրինակի Ադրբեջանին իր ձեռնարկած միջոցներում՝ ռազմական գործողություններին վերջ դնելու ուղղությամբ, սակայն այժմ դա չէ կարևոր,- ասել է Էրդողանը:- Ռուսաստանը հայտարարում է, որ Թուրքիան բռնում է մեկի կողմը: Եթե փնտրելու լինենք մեկին, ով այդպես է վարվում, ապա դա Ռուսաստանն է: Նա սիրում է անցնել մեկի կողմը. այդպես է արել Ուկրաինայում, Վրաստանում, այսօր Սիրիայում»:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, «Ռուսաստանը սիրում է ինքն իրեն ներկայացնել որպես հակամարտության ազնիվ միջնորդ»:

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջիկա օրերին այցելելու է Երևան և Բաքու, սակայն Ռուսաստանն ունի սերտ ռազմական կապեր Հայաստանի հետ, որտեղ ռուսական ռազմաբազա է տեղակայված»,- գրում է պարբերականը:

***

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մինչ Էրդողանը անում է հայտարարություններ, որոնք միտված են ոչ միայն ԼՂ հակամարտության հրահրմանը, այլև տարածաշրջանում ընդհանուր իրադրության ապակայունացմանը՝ Ռուսաստանին անվանելով «հակամարտության կողմ», Լավրովը բանակցություններ է վարում Ալիևի հետ»:

Пока Эрдоган делает заявления, нацеленные не только на разжигание нагорно-карабахского конфликта, но и подрыв в целом о...

Опубликовано Maria Zakharova 6 апреля 2016 г.