7 ապրիլ, 2016 14:58

Ակնհայտ է՝ զինվորականները պետք է խրամատներ վերադառնան. Մամեդյարով

Baku Trileteral MeetingԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բոլոր պայմանավորվածությունները «սեղանին են». այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս խնդրին անձնական ուշադրություն է հատկացնում, մենք պարբերաբար հանդիպում ենք նախարարների մակարդակով»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Լեռնային Ղարաբաղում այլևս տեղի չունենա «բռնության բռնկում»:

«Այս հակամարտությունը կարելի է անվանել տևական կամ սառեցված, սակայն մեկ բան ակնհայտ է՝ սա հակամարտություն է, որը պետք է լուծել հնարավորինս արագ:

Ես վատատես եմ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հարցում: Դա կարող է ոմանց մոտ պատրանք ստեղծել, որ նման հնարքներով կարելի է առաջ տանել գոյություն ունեցող ստատուս քվոն:

Բացարձակապես ակնհայտ է, որ պետք է ուղղակիորեն ներազդել իրավիճակի վրա. զինվորականները պետք է խրամատներ վերադառնան»,- ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: