9 ապրիլ, 2016 20:21

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

levon ter-petrosyan and serzh sargsyanՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: