12 ապրիլ, 2016 13:49

Զինվորի մայրը դիմում է դատարան

Մարգարիտա Անանյանը պատրաստվում է դիմել դատարան` ընդդեմ պաշտպանության նախարարության: Նրա որդին ոտքերի խնդիր ունի, դժվարությամբ է քայլում, և արդեն մի քանի ամիս է՝ բուժում է ստանում հոսպիտալում: Նա ասում է, որ իր որդուն՝ Արթուր Պետրոսյանին, անցյած շաբաթ, առանց բուժելու, փորձել են ուղարկել զինծառայության, և ինքը թույլ չի տվել, ավտոբուսից իջեցրել է նրան: Արդյունքում զինվորին տեղափոխել են ռազմական ոստիկանություն, մինչև հարցի վերջնական լուծումը: Մարգարիտան որոշել է այլևս անպատասխան նամակներ չգրել պաշտոնյաներին և փորձում է դատարանի միջոցով որդուն ազատել զինվորական ծառայությունից: