13 ապրիլ, 2016 18:53

Գառնեցիները շարունակում են պայքարը

Ապրիլի 13-ին Գառնիի բնակիչները կրկին փակել էին գյուղ տանող ճանապարհը` պահանջելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի շրջանակում Գառնիի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքների դադարեցում և ձորից շինտեխնիկայի ամբողջական դուրսբերում: Նրանք նաև պահանջում են, որ գյուղապետն ու ավագանու անդամները գան և չեղարկեն այդ որոշումը: