15 ապրիլ, 2016 23:31

Հարձակում Ռոբերտ Քոչարյանի տան վրա

robert kocharyan nkrՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ վկայակոչելով Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է: Պայթյուն չի եղել, տուժողներ չկան:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են: