17 ապրիլ, 2016 10:39

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

16:00

13046210_10204680839219351_1795601837_nԱյս պահին Հրազդանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբում տեղի է ունենում շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Փաշինյանն ասում է, որ մինչև ժամը 3-ը քաղաքացիների մեծ հոսք է եղել դեպի տեղամասեր, սակայն այդ ժամից հետո հոսքը դադարել է, ինչը նշանակում է, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացիների մեծ մասն արդեն մասնակցել է քվեարկությանը: Փաշինյանն ասում է, որ արդեն երեք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ հանցագործության մասին:

Նա նաև հայտարարեց, որ ընտրությունից առաջ էլ խոշոր նյութական միջոցներ և ընտրակաշառք է բաժանվել:

13:30

IMG_3507Հրազդանի 25/17 տեղամասում կուտակումներ են։ Ջրառատի թաղապետը տեղամասից քիչ հեռու ուղղորդում է ընտրողներին, թեև Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մինչև 50 մետր շառավիղ հեռավորության վրա կուտակումներ չպետք է լինեն։ Անհայտ անձինք խմբով կանգնած են ու տեղամասում աշխատող դիտորդների խոսքով՝ մի քանի ժամ է՝ չեն հեռանում այնտեղից։ Ոստիկանները չէին կարողանում հեռացնել այդ անձանց տեղամասի տարածքից։

Ընտրատեղամաս է այցելել նաև ՀՀԿ Կոտայքի մարզխորհրդի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը։ Նա հրաժարվել է պատասխանել «ՍիվիլՆեթի» հարցին, թե ինչ նպատակով է եկել տեղամաս, իսկ նրա աշխատակիցները փորձել են խոչընդոտել «ՍիվիլՆեթի» օպերատորի աշխատանքը։ Տեսանյութը՝ շուտով։

10:30

Հրազդանի 25/1 տեղամաս ***

Ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ավելի քան տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Ակնկալվում է, որ առավել թեժ պայքարն ընթանալու է Հրազդանում, որտեղ արդեն 14 տարի քաղաքը ղեկավարող հանրապետական Արամ Դանիելյանը կրկին հավակնում է քաղաքապետի պաշտոնին: Դանիելյանի հիմնական մրցակիցը Սասուն Միքայելյանն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

ՍիվիլՆեթի նկարահանող խմբերն աշխատում են Հրազդանում: Օրվա ընթացքում կլինեն տեսանյութեր և տեղեկատվություն:

Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում և առցանց իրազեկում ընտրախախտումների մասին՝ ‪#‎LocalElections2016‬ հեշթեգով: ՍիվիլՆեթը նույնպես ուղիղ ռեժիմով կթարմացնի տեղեկատվությունը: