20 ապրիլ, 2016 12:31

ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունել

PubSesApr16EԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 19-ին գրավոր հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Լինելով համոզված, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը չունի այլընտրանք, Խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը միջազգայնորեն համաձայնեցված միակ միջնորդական ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` հասնելու այս հակամարտության տևական և արդար կարգավորման: Հետևաբար մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու իրենց մանդատը և չբարդացնելու ընթացող բանակցությունները:

Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնարկել վճռական միջոցառումներ և դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք` հասնելու բանակցված կարգավորման` հիմնված համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են այդ երկրների նախագահների մակարդակով 2009թ. ի վեր արված հինգ հայտարարություններում: Մենք կիսում ենք մտահոգությունները` հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ: Ծանր սպառազինությունների, ինչպիսին են անականետերն ու հրթիռային կայանները, օգտագործումը անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում:

Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների` վստահության ամրապնդման միջոցառումների և 1994թ. զինադադարի համաձայնագրի ամրապնդման վերաբերյալ այլ առաջարկությունները կնպաստեն լարվածության նվազմանն ու խաղաղ բանակցությունների առաջմղման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն»:

Գրավոր հռչակագիրը ստորագրել է ԵԽԽՎ 44 պատվիրակ: