22 ապրիլ, 2016 13:18

Խաբված բնակիչներն իրենց բնակարաններն են պահանջում

Երևանի Եկմալյան փողոցի բնակիչները պահանջում են իրենց բնակարանները։ Արդեն 12 տարի նրանք պայքարում են փոխհատուցում ստանալու կամ իրենց նախկին տների վայրում կառուցված նորակառույցներում բնակարան ստանալու համար։ Նրանց տները կառավարության որոշմամբ գերակա շահ են ճանաչվել ու քանդվել, իսկ այսօր բնակիչները փողոցում են մնացել։