22 ապրիլ, 2016 15:16

Գործի մարդը․ ռազմական բժիշկը

Պատկերացնել, որ բժշկությունը երբևէ կարող է կորցնել կարևորությունը, անհնար է։ Իսկ պատերազմող երկրի համար պարտադիր է ունենալ լավ ռազմական բժիշկներ։ Լևոն Ժամագործյանը ռազմական բժիշկ, վնասվածքաբան է՝ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետը։ Նա է վիրահատում, բուժում ու նորից քայլել սովորեցնում սահմանագծին վիրավորված զինվորներին։