27 ապրիլ, 2016 17:31

Անտառը ցանկանում են զոհաբերել բիզնեսին

Խորհրդարանի օրակարգում է հայտնվել մի օրինագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ Անտառային օրենսգրքում» և պետական անտառային տարածքներում թույլատրել կառուցապատում։ Այս նախաձեռնության դեմ ձևավորվել է խումբ, որը պնդում է՝ օրինագիծը կործանարար կլինի Հայաստանի՝ առանց այն էլ նոսրացած անտառների համար, անտառների հետագա պահպանության համար կստեղծվի ռիսկային իրավիճակ: Նյութում օգտագործվել են Անտառների հասարակական մոնիտորինգ կայքից լուսանկարներ և տեսանյութ: